Խոյ

Հազվադեպ հաջողակ ժամանակահատված է: Ձեզ ցուցված են ստեղծագործական ինքնարտահայտման բոլոր ձևերը, բացօթյա ակտիվ հանգիստը: Կարող եք այցելել նաև թատրոն կամ պատկերասրահ: Ձեր բախտը կբերի սիրո հարցում, դուք չեք ունենա նաև փողի պակաս:

Ցուլ

Նյարդային և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները ձեզ համար չեն: Ձեր օրգանիզմն առանց այդ էլ շատ թուլացած է: Սիրային ճակատում ձեզ տհաճություններ են սպասում, ընդ որում` հենց ձեր իսկ մեղքով: Բացի դրանից, այժմ դուք չպետք է հույս դնեք ընկերների կողմից հասկացված լինելու վրա:

Երկվորյակ

Մեծանում է վնասվածքների հավանականությունը: Կուտակվող հոգնածությունը ձեզ խանգարում է նորմալ շփվել ու աշխատել: Դուք ձեր ջղայնությունը թափում եք ձեր մտերիմների վրա, և նույնիսկ ամենաաննշան թյուրիմացությունն անգամ կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ հանդիսանալ:

Խեցգետին

Ձեզ համար լավ ժամանակաշրջան է: Դուք գտնվում եք ուշադրության կենտրոնում, հեշտությամբ եք գրավում դիմացինին: Հատուկ հետաքրքրություն են ձեր նկատմամբ դրսևորում, իհարկե, հակառակ սեռի ներկայացուցիչները: Հնարավոր է, ձեր սրտում բուն դնի իսկական սերը:

Առյուծ

Դուք լի եք էներգիայով, ձեր ճշմարտացիությունն ապացուցելու ու համարձակ գաղափարներն իրագործելու ցանկությամբ: Օգտագործեք ձեր համոզելու շնորհը, համարձակորեն նոր ծանոթություններ հաստատեք:

Կույս

Դուք բացում եք խաղաքարտերն ու շրջապատին ցույց տալիս ձեր ունակությունները: Լավ արդյունքով կարող է ավարտվել արդյունավետ ինքնաշնորհանդեսն աշխատավայրում: Բայց հնարավոր են նաև բացասական հետևանքներ: Դուք խոցելի կդառնաք ձեր թշնամիների համար:

Կշեռք

Նախորդ շրջանում կուտակված հոգնածությունը ձեր ուսերին կընկնի ծանր բեռի պես: Մի հուսահատվեք, նայեք ձեր շուրջը ու կգտնեք համախոհների, ում հետ թիմով հաջողության հասնելու հավանականությունն էականորեն կավելանա:

Կարիճ

Լավ է գործ ունենալ պաշտոնական օրգանների ու պետական կառույցների հետ: Իսկ ահա մնացած հարցերում այս շրջանը բոլորովին էլ ամենահաջողը չէ: Լուրջ տհաճություն ձեզ կարող է պատճառել ձեր առողջությունը: Հնարավոր են նաև կոնֆլիկտներ ձեզ շրջապատող անձանց հետ:

Աղեղնավոր

Դուք ունակ եք աշխատավայրում որակյալ ճեղքում իրականացնել: Ձեր գլուխը գերազանց է դատում, հնարավոր է ինտելեկտուալ փայլատակում: Իսկ եթե դուք մեկնում եք հանգստի, ապա, ավելի լավ է, մեկնեք ճանապարհորդության, ցանկալի է՝ արտասահմանյան ուղևորության:

Այծեղջյուր

Եթե ձեզ մոտ հիմա արձակուրդային շրջան չէ, ապա հավանաբար դուք ամբողջովին խորասուզված եք աշխատանքի մեջ: Մյուս կողմից՝ ռոմանտիկ ցանկություններն ու մտքերը կարող են ծածկել ամեն ինչ: Սեքսուալությունը դուրս է գալիս ափերից, մեծ է գայթակղությունների տրվելու հավանականությունը:

Ջրհոս

Ամենալավ ժամանակահատվածը չէ ձեզ համար: Սիրելիի հետ տարաձայնությունների վտանգ կա: Ձեզնից շատ ջանքեր կպահանջվեն, որ տունն ու ընտանիքը մնան կենցաղային փոթորիկներից հետո ամենահուսալի նավահանգիստը: Ուշադրություն հատկացրեք ձեր առողջությանը:

Ձկներ

Ձանձրալի, ամենօրյա աշխատանքի առատություն ու նշանակալից իրադարձությունների բացակայություն է ձեզ սպասվում: Այդ ժամանակը ծախսեք կազդուրիչ միջոցառումների վրա, զբաղվեք ֆիզկուլտուրայով կամ գոնե վիտամիններ ընդունեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել