Շոտլանդիայում բուժքույր Փաուլին Քաֆեքին, որը երեք տարի առաջ վարակվել էր Էբոլա վիրուսով, երկվորյակներ է ունեցել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Փաուլինի ամուսնուն, որը նորածինների լուսանկարը հրապարակել է ցանցում:

Ինչպես նշվում է, 43-ամյա Քաֆեքին և նրա երկու որդիներն իրենց լավ են զգում:

Պարզաբանվում է, որ կինն Էբոլա վիրուսով վարակվել է 2014-ին Սիերա Լեոնեում կամավորական աշխատանքի ժամանակ: Դրանից հետո նրան 2015-2016թթ. ընթացքում մի քանի անգամ հոսպիտալացրել են:

Բացի դրանից` բուժքրոջ դեմ քրեական գործ է հարուցվել, քանի որ նա թաքցրել է բարձր ջերմության առկայությունը, երբ տուն է վերադարձել Աֆրիկայից:

Սակայն դատարանը կանգնել է Քաֆեքիի կողմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել