Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերի միջոցով փորձում է երեք թեկնածուներից մեկին ընտրել Լվովի մարզի ղեկավարի պաշտոնում:

Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջի հետևորդներից կարծիք է հարցրել երեք թեկնածուների մասին` տեղադրելով նրանց լուսանկարները:

«Օգնության համար դիմում եմ ձեզ: Այժմ մենք երեք թեկնածու ունենք Լվովի մարզի ղեկավարի պաշտոնի համար: Ցանկանում եմ այս պարոնների մասին իմանալ ձեր կարծիքը: Ի՞նչ գիտեք կամ ի՞նչ եք լսել նրանց հեղինակության, կառավարման և բարոյական որակների մասին: Եվ առհասարակ, ո՞վ է ձեզ ավելի շատ դուր գալիս»,- գրել է նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել