Արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց որդու՝ Արչիի դայակից պահանջել են գաղտնիության պահպանում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մասին մի քանի գրքի հեղինակ Քեթի Նիկոլին։

Կենսագրի պնդմամբ՝ արքայազն Արչիի համար վարձած դայակն աշխատանքի անցնելուն պես ստիպված է եղել թագավորական ընտանիքի վերաբերյալ գաղտնիքներ չբացահայտելու մասին համաձայնագիր ստորագրել։

Բացի այդ, աշխատակցուհին պարտավոր չէ գիշերային այցեր կատարել, քանի որ Մեգան Մարքլն ինքն է հոգ տանում այդ ժամերին երեխայի մասին և մի քանի ժամ ընդմիջումներով կերակրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել