ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրա տիկինը՝ Մելանյա Թրամփը, ոճի կուռք է, ինչպիսին ժամանակին Ժաքլին Քենեդին էր, հաղորդում է Associated Press-ը։

Նա այդ մասին ասել է Air Force One ինքնաթիռի նախկին առաջին տիկնոջ մշակած դիզայնի մասին խոսելիս։

Թրամփը հայտարարել է, որ երկնագույնը հարմար չէ, և ինքը ծրագրում է այն փոխարինել առավել մուգ գույնով։

«Դա Ջեքիի ոճն էր, և դա լավ է։ Բայց այսօր մենք ունենք նաև մեր Ջեքին, և նրա անունը Մելանյա է»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել