Armsport.am-ը գրում է.

Այս հանգստյան օրերին «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսն ամուսնանալու է իր վաղեմի ընկերուհի Պիլար Ռուբիոյի հետ: Արարողությունը տեղի կունենա Սևիլիայի տաճարներից մեկում: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:

Հարսանիքին հրավիրված են Ռամոսի նախկին ակումբակից Դեյիդ Բեքհեմը, հավաքականի խաղընկեր և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Ընդհանուր կժամանեն 500 հյուրեր, սակայն նրանց թվում չի լինի Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկար տարիներ Մադրիդում հանդես է եկել Ռամոսի հետ։

Երեկույթի բարձր տրամադրությունը ապահովելու է ավստրալական AC/DC ռոք խումբը: 33-ամյա ֆուտբոլիստը ելույթի համար վճարել է մոտ մեկ միլիոն եվրո գումար:

Հիշեցնենք, որ Ռամոսի հարսնացուն իսպանական հեռուստատեսության հաղորդավարուհի է։ Զույգը դաստիարակում է երեք որդիներին՝ Սերխիո կրտսերին, Մարկոյին և Ալեխանդրոյին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել