Բաղադրիչներ

1. Կարտոֆիլ
2. Ծխեցրած երշիկ
3. Խոզի հալած ճարպ
4. Սխտոր
5. Սոխ
6. Սև աղացած պղպեղ
7. Քեմոն
8. Աղ

Պատրաստման եղանակը

1. Մաքրած կարտոֆիլը կտրատել և եփել մինչև կիսապատրաստ լինելը: Երշիկը կտրատել: Սոխը կտրատել խոշոր կտորների, սխտորը ատամիկների բաժանել: Խոզաճարպը լցնել տապակի մեջ և մի քանի րոպե դնել ջեռոցի մեջ, որպեսզի յուղը հալվի:

2. Կարտոֆիլը լցնել յուղի վրա, ավելացնել քեմոն, պղպեղ, նորից խառնել: Ավելացնել սոխը, երշիկը, դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում և առաջին 5-7 րոպեների ընթացքում ջեռոցի դուռը չփակել, նորից խառնել, և այսպես՝ մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը:

3. Պատրաստման վերջում (35-45 րոպե) աղ ցանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել