«Վայոց ձորի ՔՊ-ական մարզպետ Տրդատ Սարգսյանն իր օգնա­կան Վարդան Ղազարյանին առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել: Ըստ Վարդան Ղազարյանի՝ պատճառաբանությունը հետևյալն է եղել. «Ուզում եմ քեզ հանեմ՝ աղջիկ բերեմ տեղդ»:

Փաստորեն, Վայոց ձորի մարզ­պետի նախկին օգնականը սեռա­կան խտրականության զոհ է դարձել: «Աշխատանքային օրենսգրքով դա աշխատանքից ազատման հիմք չէ, ես հրաժարվեցի դիմում գրելուց»,- «Հրա­պարակին» հայտնեց Վարդան Ղազարյանը:

Նա մասնագիտությամբ տնտե­սագետ է, Պետական տնտեսագիտա­կան համալսարանի շրջանավարտ, անկուսակցական, 26 տարեկան: Աշխա­տանքի է ընդունվել 2018 թվականի նոյեմբերին: Ղազարյանը ՔՊ-ական

մարզպետի հետ եկած կադրերից է, ինչն առավել զարմանալի է դարձնում նրան աշխատանքից ազատելու փաստը:

Մոտ 15 օր առաջ Վայոց ձորի մարզպետը Վարդան Ղազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին կարգադրություն է ստորագրել, որում աշխատանքից ազատելու որևէ հիմք նշված չէ: Ընդամենը հղում է արված «Հանրային ծառայության մա­սին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կե­տին, այն է՝ «մարզպետն ընդունում և ազատում է աշխատանքից իր օգնա­կաններին»:

Հավանաբար, մարզպետը որոշել է, որ եթե ինքը ՔՊ անդամ է և հեղափո­խության ալիքի վրա է իշխանության եկել, ուրեմն անպարտելի է, կարող է օրենքի հետ վարվել՝ ինչպես սիրտն է կամենում: 

Վարդան Ղազարյանը գիտի, որ հայեցողական պաշտոն զբա­ղեցնելը չի նշանակում հիմնարկի ղե­կավարի ստրուկը լինել: «Հայեցողական պաշտոններ զբաղեցնողների համար էլ է աշխատանքային օրենսդրությունը գործում: Ես մի օրվա մեջ եմ ստա­ցել ինձ աշխատանքից ազատելու կարգադրությունը, ինձ նույնիսկ ծա­նուցում չեն ուղարկել, որ ես փորձեմ ինձ համար այլ աշխատանք գտնել: Մյուս ամսվա սկզբում պետք է վարկ փակեմ, բայց անակնկալ դուրս եմ եկել, չգիտեմ ինչ եմ անելու»,- իրավիճակն է ներկայացնում սեռական խտրակա­նության զոհը: 

Վայոց ձորի մարզպե­տին գրավոր հարց ուղղեցինք, թե ինչու է ազատել օգնականին և ինչու է ուզում աղջիկներով իրեն շրջապատել: Նա մեր նամակները կարդում-կարդում է և չի պատասխանում»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել