«Հայաստանը արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափո­խության ամենակարևոր սկզբունք­ներից է: Երկարաժամկետ իմաս­տով՝ չմշակված հումքի, նույնիսկ չմ­շակված գյուղմթերքի արտահանու­մը երկրից պետք է հասցնել նվազա­գույնի, եթե չասենք՝ պետք է բացա­ռել, որովհետև սա է բարեկեցության հասնելու, աղքատությունը հաղթահարելու վստահելի ճանապարհը»,- անդրադառնալով տնտեսական հեղափոխության իր տեսլականին՝ օրերս գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Անշուշտ, դժվար է չհամաձայնել վարչապետի ասածի հետ: Միանշա­նակ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ տնտեսություն, որը հիմնված է արտահանման վրա: Առանց դրա անհնարին է պատկերացնել Հայաս­տանի տնտեսության զարգացումը: Ներքին շուկան չափազանց փոքր է՝ զարգացած արտադրություն և հնարավորինս ավելի մեծ եկամուտներ գեներացնելու համար:

Սրանք պարզ ճշմարտություններ են և, որպես այդպիսին, վարչապե­տը նորություն չի ասում: Այլ հարց, թե կառավարությունն այս ընթաց­քում ինչ է արել դրան հասնելու հա­մար:

Իշխանափոխությունից հետո պտտվում է երկրորդ տարին, իսկ տնտեսական գործընթացները Հայաստանում բոլորովին էլ այնպիսին չեն, որ հնարավոր լինի խոսել հեռուն գնացող զարգացումների մասին: Որքան էլ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ են արձա­նագրվում պաշտոնական վիճակագրության կողմից, այնուհանդերձ տնտեսության կառուցվածքը շա­րունակում է նույնքան մտահոգիչ լինել, ինչքան նախկինում: Ավելին՝ վիճակը անգամ վատացել է:

Տնտեսության իրական հատվա­ծը, որը պիտի նվազագույնի հասցնի կամ բացառի վարչապետի ասած՝ չմշակված հումքի արտահա­նումը, զարգացման տեմպերով չի փայլում: Իշխանափոխությունից հետո էլ գործընթացներն այստեղ էական փոփոխություն չեն կրել: Աճի տեմպը մի բան էլ նվազել է: Ժամա­նակը թռնում է, իսկ այն ակտիվաց­նելու ուղղությամբ կառավարու­թյան քայլերը, եթե նույնիսկ այդպի­սիք կան, տեսանելի չեն:

Ու դեռ հայտնի չէ, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը տնտեսու­թյան երկարաժամկետ հեռանկար­ների մասին խոսելով: Տնտեսությու­նը վերափոխելու, ներքին արտադ­րություն զարգացնելու, հումքից՝ պատրաստի արտադրանք արտադ­րելու, արտահանման ուղղվածու­թյան տնտեսություն ստեղծելու գործընթացը Հայաստանում շատ է ձգ­վում: Հայտնի չէ անգամ, թե կառա­վարությունն ինչ է մտածում այդ մա­սին: Տնտեսության հեռանկարների վերաբերյալ վարչապետի հայտա­րարություններով տնտեսությունը չի զարգանա, հատկապես, երբ դրանք կտրված են իրականությու­նից: Նման իրավիճակների անցած մեկ տարում արդեն բազմիցս հասց­րել ենք բախվել»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել