«Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունն արդեն, կարելի է ասել, կաթվածահար է եղել։ Անցած երկու օրերին հրաժարականներ են տվել ԲԴԽ անդամներ Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը, Արմեն Բեկթաշյանը։ Այսպիսով՝ ԲԴԽ ինը անդամներից հինգի տեղերը ներկայումս թափուր են, նոր հրաժարականները չեն բացառվում, ու վստահաբար այս մարմինը գտնվում է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ։

Սրընթաց այս իրադարձությունները զարգացան այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակվեցին դատարանների մուտքերը ու հայտարարվեց վեթինգ նախաձեռնելու գործընթացի մասին։ Ի՞նչ է վեթինգը գործնականում՝ առայժմ չի մանրամասնվել ո՛չ Փաշինյանի և ո՛չ էլ նրա թիմի որևէ ներկայացուցչի կողմից։ 

Մենք լսել ենք միայն տեսական զրույցներ, խոսակցություններ այս կամ այն մոդելի մասին, սակայն դրանց կիրառական հետևանքների մասին, ըստ էության, իրազեկված չենք։ Ավելին՝ նույնիսկ հստակեցված չեն այն ժամկետները, որոնց ընթացքում իրականացվելու է վեթինգը, չեն ընդունվել օրենսդրական փոփոխությունները, որոնց շնորհիվ հնարավորություն կընձեռվի Հայաստանում ներդնել անցումային արդարադատության ինստիտուտը։

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ վարչապետի նախաձեռնած ակցիան ու հնչեցրած հայտարարությունները քաղաքական նպատակ ունեին, ու խնդիրն ամենևին էլ դատական ռեֆորմը չէր՝ օրենսդրական մակարդակով։ Համենայն դեպս, վեթինգ՝ պայմանական առումով, արդեն կատարվում է, ընդ որում՝ գործընթացն ուղեկցվում է բացառապես քաղաքական բաղադրիչով»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել