«Մայիսի 20-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարու­թյունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը: 

Մասնավորա­պես, մայիսի 24-ից մինչև այժմ հրաժարական են տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գևորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը և Արմեն Բեկթաշյանը: 

Այսպիսով՝ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի գրե­թե բոլոր անդամները հրաժարականներ են տալու, և այս ամենն իրականում խորը արմատներ ունի: 

Մեր տե­ղեկություններով՝ իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի հիշատակած դա­տավորների վեթինգի գործընթացը պետք է իրականացնի կա´մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա´մ այլ հանձնաժողով կստեղծեն: 

Իսկ մինչ այդ ասվել է, որ լավ կլինի՝ ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական տան և գնան: Այս պահին ԲԴԽ 10 անդամներից արդեն 5-ը հրաժարական են տվել»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել