Hraparak.am-ը գրում է.

ԱՄՆ Հարավային Կարոլինայի բնակիչ Թիմըթի Ջոնսը մահվան է դատապարտվել՝ իր հինգ երեխաներին սպանելու համար։

Այս մասին հայտնում է Durham Herald Sun պարբերականը։ Երդվյալ ատենակալների դատարանի վճիռը ընդունվել է միաձայն։

Ջոնսը խոստովանել է, որ 2014 թվականին սպանել է իր հինգ երեխաներին, որոնք եղել են 1-8 տարեկան, ապա նրանց դիակները տեղափոխել մի քանի նահանգի տարածքով ու դեն նետել։

Պաշտպանությունը խնդրել էր Ջոնսի համար ցմահ ազատազրկում՝ առանց ներման իրավունքի, հայտարարելով որ նա տառապում է հոգեկան խնդիրներով, սակայն դատարանը այլ որոշում է կայացրել՝ նշանակելով պատժի առավելագույն չափ՝ մահապատիժ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել