Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:20-ի սահմաներում Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 80 ԼԼ 400 համարանիշի ավտոմեքենայով Արբաթ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտում անվարույթ նութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել