Aysor.am-ը գրում է.

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ դատավոր Արմեն Դանիելյանի համար անելանելի իրավիճակ է ստեղծվել։ Դատավորության բոլոր կողմերը նրան բացարկ հայտնեցին, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ խորը անվստահություն կա։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միացավ տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը՝ դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին։ Թեպետ Ալումյանը նաև ընդգծեց, որ Սեդա Սաֆարյանի ներկայացրած միջնորդության հիմքերի վերաբերյալ ունեն վերապահումներ ու ավելին՝ համաձայն չեն դրանց հետ։

Նկատենք, որ Սեդա Սաֆարյանը հայտարարել էր, որ դատավոր Դանիելյանի նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ու «ենթարկվել նրա գծած քաղաքական սխեմային»։

«Հարգելի դատարան, այս դատավարության ընթացքում կողմերի մեջ մեկը չկա, որ Ձեզ վստահի։ Ես կարծում եմ, որ դուք պիտի ինքնաբացարկ հայտնեք», - հայտարարեց Ալումյանը՝ դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին ։

Դատավորին բացարկ հայտնեց նաև այս գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել