Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումից հետո ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությանը:

«Եթե ԱՄՆ-ն մեզ ուղղված բացասական քայլեր ձեռարկի, մենք էլ կպատասխանենք նրանց նույն քայլերով: Զինատեսակների հարցում ոչ մի հետքայլ չի լենելու: Մենք շարունակելու ենք մեր վճռականությունը` հանուն անկախ և ազատ ազգ լինելու: ՆԱՏՕ-ն կարողանում է պաշտպանել մեր օդային տարածքի միայն 30 տոկոսը: Անշուշտ, սա ազգային խնդիր է: Մենք չկարողացանք գնել «Պատրիոտ»-ները: Այդ իսկ պատճառով փնտրեցինք այլ տեղերում, և ամենալավը, ամենատեխնոլոգիականը եկավ Ռուսաստանից»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Euronews-ի թուրքական ծառայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել