Ամառվա տապից զովանալու և կատարյալ հանգիստ վայելելու համար պետք է պարզապես այցելել Cross սպորտային համալիրի բացօթյա լողավազանը, որն արդեն վաղվանից հասանելի կլինի բոլոր այցելուների համար: Լողավազանն աշխատում է ամեն օր՝ ժամը 09:00-ից 21:00-ն: Cross սպորտային համալիրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ կարող եք ժամանակ անցկացնել նաև ընտանիքով. երեխաների համար գործում է երկու լողավազան, մեծ խաղահրապարակ, տարածքում կան սրճարան և ճաշարան: Մի կարևոր պայման ևս. տղամարդկանց մուտքն առանց կանանց արգելվում է, մուտքը միայն զույգերով է: 

Տարածքը ծառաշատ է, ավելացել է տապչանների քանակը, իսկ լողավազանի ֆիլտրացումն արվում է 24 ժամ գերժամանակակից գերմանական տեխնիկայով: Եղանակի փոփոխության դեպքում հաճախորդները կարող են օգտվել համալիրում գործող փակ լողավազանից:    

Cross սպորտային համալիրի մեկանգամյա այցելությունը երկուշաբթիից ուրբաթ օրերին մեծահասակների համար 5000 դրամ է, երեխաներինը՝ 3000 դրամ: Մինչև երեք տարեկան երեխաների մուտքն անվճար է: Շաբաթ-կիրակի մեծահասակների մուտքն արժե 7000 դրամ, փոքրերը՝ 4000 դրամ: Ի դեպ, գործում են ամսական փաթեթներ, որոնց ծանոթանալու համար կարող եք զանգահարել 098773773 հեռախոսահամարով կամ այցելել cross-sport.am կայք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել