Ռուսական հիփ-հոփի ասպարեզում մեծ սկանդալ է առաջացել: Հայտնի ռեփեր Տիմատին և L՛One-ը վիճել են: L՛One-ն իր ինստագրամյան էջում հայտնել է բոլորին Black Star-ից իր հեռանալու մասին: Instagram-ի օգտատերերը սկսել են պաշտպանել L՛One-ին: Մարդկանց թվում է, որ պայմանագրերի կետերը չափազանց կոպիտ են:

Ռեփեր L՛One-ը 2012 թվականին Black Star-ի հետ պայմանագիր է կնքել և այդ ժամանակից ի վեր 4 ալբոմ է թողարկել, իսկ օրերս հայտարարել է խմբից դուրս գալու մասին: Դեռ մի քանի ամիս առաջ խոսակցություններ էին պտտվում, որ L՛One-ը դադարեցնելու է աշխատել նրանց հետ: Սակայն այս անգամ երաժիշտն ավելի անկեղծ գրառում է կատարել, որտեղ ոչ միայն շնորհակալություն է հայտնել կոլեգաներին, այլ նաև նշել է երաժշտական կարիերայում առկա խնդիրների մասին, որոնք կապված էին Black Star-ի հետ: L՛One-ի խոսքերով՝ Black Star-ը ցանկանում է արգելել իրեն, որ կատարի իր երգերը և նույնիսկ հանդես գա L՛One կեղծանունով:

«Իմ արդեն նախկին գործընկերները ցանկանում են խլել ոչ միայն իմ երգերը, այլ նաև կեղծանունս: Նրանք որոշել են, որ կարող են արգելել ինձ երգել իմ սեփական երգերը, որոնք ես եմ գրել, որոնք ես իմ աշխատասիրությամբ եմ ձեռք բերել: Ցանկանում են արգելել, որ ես այլևս ելույթ չունենամ: Ուզում են փակել բերանս, որ հասարակությունը չիմանա այն տեղեկության մասին, որը ես ունեմ»,- գրել է երաժիշտը:

Երաժիշտը հայտնել է, որ չի պատրաստվում նահանջել:

«Ես այն մարդկանցից չեմ, որ այդ հաճույքն իրենց պարգևեմ: Ամեն ինչ կամ ոչինչ. կարծեմ այդպիսի երգ կա: Երբ մարդ կորցնելու ոչինչ չունի, նա դառնում է ավելի անխոցելի: Իսկ բերանս փակել նրանց չի հաջողվի: Հաշվի առնելով վերջին տեղեկությունը, որը ես եմ տվել, ընկերությունից պահանջում եմ այս 7 տարվա վաստակած գումարի հաշվետվությունը»:

Այս ամենին պատասխանել է Black Star-ի հիմնադիրը՝ Տիմատին: Ռեփերը չի թաքցրել, որ Լևանի երգերը բրենդի սեփականությունն են, սակայն նշել է, որ նախկին գործընկերոջ երգերը նրան կտար, եթե վերջինս բարեհամբույր լիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել