Armsport.am-ը գրում է.

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Օլիմպավանում ընդունեց Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին մեկնող հայ մարզիկներին և մարզիչներին։

Գագիկ Ծառուկյանը վերհիշեց Բաքվում կայացած Եվրոպական առաջին խաղերում Հայաստանի մասնակցությունն ու հաջողություն մաղթեց մեր մարզիկներին առաջիկա ստուգատեսում։

Հիշեցնենք՝ հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 37 մարզիկ:

Մենք ներկայացուցիչներ կունենանք ըմբշամարտ, մարմնամարզություն, բռնցքամարտ,  հրաձգություն, ձյուդո, բադմինթոն, հեծավասպորտ, սամբո և թիավարություն մարզաձևերում։

Մարզիկները շնորհակալություն հայտնեցին ՀԱՕԿ նախագահին աջակցության, նոր մարզահագուստի և մարզագույքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել