Amenpress.am-ը գրում է.

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ միայն ապակայունացնում Է տարածաշրջանի իրադրությունը, այլեւ կարող Է վիժեցնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը, Ռուսաստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ, մտադիր Է ԳՀՀԾ-ի մասնակիցներից հասնել նրանց ստանձնած պարտավորությունների կատարման: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մտահոգություն Է առաջացնում իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալը ոչ միայն ապակայունացնում Է տարածաշրջանի իրադրությունը, այլեւ կարող Է վիժեցնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը»,-ասել Է Պուտինը ՇՀԿ-ի՝ Բիշքեկում ընթացող գագաթնաժողովում: 


Հունիսի 14-ին Բիշքեկում տեղի Է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են դրա անդամ բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի եւ Պակիստանի, ինչպես նաեւ դիտորդ երկրների՝ Բելառուսի, Աֆղանստանի, Մոնղոլիայի եւ Իրանի ղեկավարները: Ղրղզստանն այս տարի նախագահում Է կազմակերպությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել