Երևանի քաղաքապետարանը Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ, 

Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել