Հունիսի 14-ին, տեղական ժամանակով՝ ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին՝ ժամը 23:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780 աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է Հրազդան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել