«Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հրաժարականի դիմումների շարքը շարունակվում է: Երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Սնանկու­թյան դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Սակայն «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսքանով դիմումների շարքը չի դադարի: 

Չի բացառվում, որ առաջիկայում հրաժարական տան ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավա­սության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը: 

Ըստ դատական համակարգում տարածված լուրե­րի՝ հրաժարականների շարքը պայմանավորված է նրանով, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ անդամների հարաբերությունները լարվել են: Ասել է թե՝ տան տիրոջ գնալուց հետո մեկը մյու­սին չեն ենթարկվում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել