Աշխարհի բնակչության գրեթե կեսը 2024 թվականի վերջին կբնակվի հինգերորդ սերնդի (5G) կապի ցանցերի գործողության գոտում: Այս կանխատեսումը ներկայացրել է Ericsson Mobility Report-ը:

Փաստաթղթում նշված է, որ 5G տեխնոլոգիաների ծավալման արագ տեմպերի պատճառով ընկերությունը վերանայել է 2018 թվականի նոյեմբերին թողարկված իր կանխատեսումը: «Նորացված գնահատման համաձայն՝ 2024 թվականի վերջին աշխարհում կարձանագրվի 1,9 միլիարդ միացում՝ 400 միլիոնով կամ 27 տոկոսով ավելի, քան հայտարարվել էր տարեկան հաշվետվությունում: Հաշվետվության մյուս կանխատեսումային տվյալները նույնպես վերանայվել են ցուցանիշների ավելացման միտումով: Մասնավորապես, 2024 թվականի վերջին աշխարհի բնակչության 45 տոկոսը կբնակվի 5G ցաների գործողության գոտում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փորձագետների գնահատումներով՝ վերջին ցուցանիշը կարող է մինչեւ 65 տոկոս աճել հաճախական ռեսուրսի համատեղ օգտագործման տեխնոլոգիայի կիրառման հաշվին, որը թույլ է տալիս 5G ցանցերը ծավալել LTE հաճախականությունների ընդգրկույթներում: Մի քանի երկրներում գործարկումներն արդեն սկսել են 5G ցանցերի առեւտրային շահագործումը, ինչը տեղի է ունեցել 5G-ով սմարթֆոնների հայտնվելուց հետո նշում են փորձագետները: Ըստ որում, ասված է հետազոտության մեջ, որոշ շուկաներում գործարկումներն առաջին իսկ տարում բնակչության գրեթե 90 տոկոսի համար 5G-ծածկույթի ստեղծման հավակնոտ նպատակներ ունեն:

«Բոլոր հիմնական հաճախային ընդգրկույթների համար սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն այս տարվա ընթացքում: 2019 թվականի վերջին աշխարհում կլինի ավելի քան 10 միլիոն 5G միացում: Դա հնարավոր կլինի վաճառքում 5G սարքերի մոդելների քանակի ավելացման եւ ավելի ու ավելի մեծ թվով 5G ցանցերի գործարկման շնորհիվ:

5G տեխնոլոգիաներն ամենից արագ կզարգանան Հյուսիսային Ամերիկայում. 2024 թվականին 5G ցանցին բաժին կընկնի միացումների ընդհանուր թվի 63 տոկոսը, երկրորդ տեղում կլինի Հյուսիսարեւելյան Ասիան (47 տոկոս), երրորդում՝ Եվրոպան (40 տոկոս)»,- նշված է կանխատեսման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել