Դոնալդ Թրամփը ներկայացրել է Air Force One նախագահական ինքնաթիռի նորացված դիզայնը, որն ամերիկյան վարչակազմի ավիապարկում կհայտնվի 2024 թ.-ին: Օդանավի նոր դիզայնը ամերիկյան առաջնորդը ցուցադրել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որից մի հատված ցուցադրվել է հինգշաբթի, հունիսի 13-ին:

«Սա նոր Air Force One-ն է: Ես սա անում եմ հաջորդ նախագահների համար, այլ ոչ թե իմ»,- ասել է Թրամփը: Դատելով նրա ներկայացրած տարբերակներից, նախագահական ինքնաթիռը սպիտակ-մուգ կապույտ երանգներով կներկվի՝ մեջտեղում կարմիր շերտագծով:

Հեռուստաալիքը նշել է, որ նախագահական Boeing-747-ի ներկայիս սպիտակ-երկնագույն երանգը պահպանվել է վերջին 30 տարիների ընթացքում:

Թրամփի խոսքերով, չնայած այն հանգամանքին, որ օդանավի մոդելը նույնը կմնա, դրա բնութագրերը որոշ չափով կփոխվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել