Միացյալ Նահանգները գտնում է, որ Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման համար պատասխանատվություն է կրում Իրանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հիմնվելով հետախուզական տվյալների վրա: Նրա խոսքով՝ Իրանը պատասխանատվություն է կրում երկու նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակման համար, հաղորդում է Reuters-ը:

Front Altair-ի վրա հրդեհը սկսվել է պայթյունից հետո, հնարավոր պատճառներից է հարձակումը կամ ականի պայթեցումը: Տուժել է մեկ լցանավ՝ Kokuka Courageous-ը, Պանամայի դրոշի ներքո:

Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ 44 տարհանվածներին տեղափոխել են Ջասկ նավահանգիստ:

Իրանի իշխանությունները մտահոգված են միջադեպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել