XXX ռոբոտները կարող են շատ արդյունավետ միջոց լինել սեռական խանգարումների կարգավորման համար: Փորձագետները նշում են, որ ինտիմ ոլորտում խանգարումներից տառապող մարդիկ կարող են բառացիորեն «մարզվել տիկնիկների վրա»:

Խոսքն առաջադեմ արհեստական բանականությամբ սիլիկոնե տիկնիկների մասին է, որոնք կօգնեն ոչ միայն ինտիմ հարաբերությունների ֆիզիոլոգիական առումով, այլև կարող են անկեղծ զրույց վարել, որը կօգնի հոգեբանական խնդիրներ ունեցող հաճախորդներին, գրում է The Sun-ը:

«Ապագայի բժիշկները XXX ռոբոտներ կնշանակեն սեռական դիսֆունկցիայի բուժման համար, և նման բուժումն ավելի արդյունավետ կլինի, քան ներկայումս կիրառվողները»,- ասում են մասնագետները:

Սակայն որոշ հոգեբաններ գտնում են, որ ինտիմ հարաբերությունների համար տիկնիկների կիրառումը կարող է հոգեկան խնդիրներ առաջացնել, եթե դրանք հայտնվեն նման հակվածությամբ մարդկանց ձեռքին: Ըստ այդմ՝ մասնագետները պետք է մանրակրկիտ հետևեն, թե ում կարելի է «բուժել» ռոբոտի օգնությամբ, իսկ ում՝ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել