Աշխարհի ամենահարուստ ռեփերների վարկանիշը հրապարակել է ամերիկյան Forbes ամսագիրը:

Առաջին տեղն, ինչպես և սպասվում էր, զբաղեցրել է ռեփեր Jay-Z-ին (Շոն Քարթեր), որն ավելի վաղ դարձել է շոու-բիզնեսի պատմության մեջ առաջին միլիարդատեր ռեփերը: Jay-Z և Բեյոնսե զույգի համատեղ կարողությունը 1.4 մլրդ դոլար է կազմում:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ն՝ 800 մլն դոլար կարողությամբ՝ չնայած այն բանին, որ ռեփերն ավելի վաղ հայտարարել էր իր հաջողակ Beats Electronics ականջակալների արտադրությամբ զբաղվող ընկերության Apple-ին վաճառքի մասին:

Երրորդ տեղում հիփ-հոփ կատարող Diddy-ն է, որը նախկինում հայտնի էր Puff Diddy անունով: Նրա կարողությունը 740 միլիոն դոլար է գնահատվում:

Forbes-ի տվյալներով՝ նա բոլոր հնարավորություններն ունի աշխարհում երկրորդ ռեփեր միլիարդատերը դառնալու համար:

Քանյե Ուեսթը վարկանիշի չորրորդ հորիզոնականում է՝ 240 մլն դոլարով: Նա զգալիորեն հարստացել է Adidas սպորտային հագուստ արտադրողի հետ պայմանագիր կնքելուց հետո:

Ամենահարուստ ռեփերների հնգյակը եզրափակում է կանադացի 32-ամյա Drake-ն, որը հարստացել է հաջողված շրջագայության շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել