Երջանկությունը հոգեվիճակ է և կախված է միայն ձեզանից և երջանիկ լինելու ձեր ցանկությունից։

Դժբախտ մարդկանց խնդիրն այն է, որ նրանք միշտ սպասում են որևէ բանի, որը նրանց կերջանկացնի։ Մարդն ինքն է ստեղծում այն սահմանները, որոնք չեն թողնում լինել երջանիկ։ Կարևոր չէ, թե քանի տարեկան եք, և որքան է ձեր եկամուտը, միևնույն է, դուք երջանիկ լինելու իրավունք ունեք, այդ պատճառով եկել է ժամանակը, որպեսզի այլևս արդարացումներ չփնտրեք և վերջապես երջանկանաք։

Կախվածություն

Կյանքից հաճույք կարող է ստանալ միայն ազատ մարդը, իսկ կախվածություն ունեցողը գերության մեջ է գտնվում։ Կարևոր չէ, թե ինչ կախվածությամբ եք դուք տառապում՝ ալկոհոլային, ծխախոտային կամ, ասենք, սոցիալական ցանցերից։ Առաջինը, որ հարկավոր է անել, գիտակցել խնդիրը և ընդունել այն։ Սա արդեն հաջողության կեսն է։ Վերլուծեք, թե որքան ժամանակ եք ծախսում ժամանակակից սարքավորումների վրա, որքան արդյունավետ է այն, և ինչ օգուտ եք դուք ստանում։ Ավելի լավ չէ՞ ապրեք սեփական կյանքով և ոչ թե սոցիալական ցանցերի միջոցով թերթեք ուրիշներինը։

Վախ

Վախը սահմանափակում է մարդուն, թույլ չի տալիս նրան աճել, զարգանալ և ուղղակի ապրել։ Վախերը լինում են տարբեր՝ անհասկանալի լինելու վախ, սխալ գործելու վախ, ինչ-որ մեկի սպասումներ չարդարացնելու վախ և այլն։ Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք իրականում, ընդունեք ձեր զգացմունքները և ցանկությունները, մի վախեցեք անել այն, ինչը ցանկանում եք։ Կործանեք այն սահմանները, որն ինքներդ եք ստեղծել և դարձեք ազատ ու երջանիկ։

Նյութական արժեքներ

Փողը ժամանակակից հասարակության անբաժան մասն է։ Մարդիկ նյութական բարիքների ետևից վազելով մոռանում են ժամանակի և կյանքի արժեքի մասին։ Բրենդային հագուստները և թանկարժեք հեռախոսները մարդկանց ստիպում են բաց թողնել մի շարք հետաքրքիր բաներ։ Իրերին ավելի պարզ վերաբերվեք, մի ընկեք գումարի ետևից, գնահատեք կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ, քանի որ երջանկությունը մանրուքների մեջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել