Shantnews.am-ը գրում է.

«Բացարձակ սուտ ինֆորմացիա է, չկա նման բան: Ես ինֆորմացված չեմ այդ առումով, տեղեկություն չունեմ՝ եղել է ծանուցագիր, թե չի եղել, կարող եմ եզրակացնել, որ չի եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկությանը, արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Գրիգորյանը:

Նա հիշեցրեց՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես բարձրաձայնում է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է հավասար պատասխանատվություն կրեն, ապա նշեց՝ չի կարծում, թե Գագիկ Ծառուկյանն այն մարդն է, որ ծանուցագիր պատռելով պետք է ինչ-որ բան ապացուցեր ինչ-որ մեկին, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Աբովյանում վերջին ընտրության հետ կապված հարցերին: Պատգամավորն ընդգծեց՝ Ծառուկյանն այդ ընտրությանը չի մասնակցել ու որևէ աջակցություն չի ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել