Pastinfo.am-ը գրում է.

Չորեքշաբթի օրը մեքսիկական Ուիմանգիլիո քաղաքում (Տաբասկոյի նահանգ) մի խումբ զինված հանցագործներ գնդակահարել են լրագրող Նորմա Սարաբիային իր տան դռան առաջ:

РИА Новости-ն, հզում անելով Universal պորտալին, հաղորդել է, որ Սարաբիան զբաղվում էր «Tabasco Hoy» պարբերականի հատուկ ռեպորտաժներով: Սպանութան պատճառները դեռ չեն պարզել, տեղում աշխատում են քննիչները:

Ուիմանգիլիոն գտնվում է Վերակրուս նահանգի սահմանի մոտ, որտեղ վերջին ժամանակներս արձանագրվել է մի քանի սպանություն, որոնք կապված են խողովակաշարերից գողացված նավթամթերքի ապօրինի վաճառքի հետ:

Չորեքշաբթի Վերակրուսում առևանգվել է «Noticias a Tiempo» պորտալում աշխատող տեղական լրագրող Մարկո Միրանդան: Զինված ավազակները հարձակվել են նրա մեքենայի վրա Բոկա դել Ռիոի քաղաքապետարանում: Լրագրողի որոնման և ազատման ուղղությամբ իշխանությունները սկսել են հատուկ գործողություն:

Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի տվյալներով, 2000 թվականից ի վեր Մեքսիկայում սպանվել է ավելի քան 140 լրագրող, ևս 21-ը անհայտ կորել են 2005 թ-ից ի վեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել