Shantnews.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խոսել է  քաղաքացիների օրինապաշտ լինելու և պահանջների մասին:

«Ցավոք, օրինապաշտության այն մակարդակը, որը սպասվում էր, դեռ չկա: Թեև քաղաքացիների մոտ պահանջատիրության մակարդակն ինչ-որ չափով բարձրացել է, բայց գուցե նաև օրենքների իմացությունը դեռ այն մակարդակին չէ, որը պետք է լիներ»,-ասաց նա:

Գորգիսյանն անդրադարձավ նաև այն դեպքին, երբ քաղաքացին երթուղայինի վարորդից պահանջել էր չծխել ու նկարահանել էր տեղի ունեցածը:

«Ուրախ եմ, որ նման դեպքը մեծ հնչեղություն ստացավ, երթուղայինների մյուս վարորդները կմտածեն կամ այլ կերպ իրենց կդրսևորեն: Փոփոխությունների համար ժամանակ է պետք, մեկ օրում հեղափոխական փոփոխությունների չեմ հավատում, որովհետև կան կարծրատիպեր, որոնց փոփոխության համար պետք են օրինակներ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել