Միացյալ Նահանգների առաջին տիկինը փայլել է նոր հանդերձանքով:

Դոնալդ և Մելանյա Թրամփները Սպիտակ տանն ընդունել են Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային և նրա կնոջը՝ Ագաթա Կոռնհաուզեր-Դուդային:

Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 12-ին: Լեհաստանի առաջնորդի կինը Վաշինգտոն այցի համար սև-սպիտակ, գոտկատեղն ընդգծող զգեստ է ընտրել, իսկ կերպարը լրացրել է հարթ կոկիկ սանրվածքով:

Մելանյա Թրամփը նախընտրել է ռետրո ոճը: Նորաձևության քննադատները վաղուց են նկատել ԱՄՆ առաջին տիկնոջ սերը կոստյումների հանդեպ: Միևնույն ժամանակ Մելանյա Թրամփը չի դավաճանում իր ոճին: Պիջակները նա կրում է արձակված, անկաշկանդ: Այս անգամ նա նույնպես այդպիսի կոստյում է ընտրել: Մելանյան ոգեշնչվել է 80-ականներով և հանդիպմանը հայտնվել է բաց վարդագույն կոստյումով, պիջակին ոսկեգույն կոճակներով: Ռետրո կերպարը նա լրացրել է նույն երանգի բարձրակրունկներով:

ԱՄՆ առաջին տիկնոջ ռետրո-կերպարը բարձր են գնահատել մի շարք արտասահմանյան պարբերականներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել