Բաղադրամասեր
Խմորի համար՝
1200 գ ալյուր,
200 գ հալած յուղ,
15 գ դրոժ,
5 գ աղ,
400 գ ջուր։
Խորիզի համար՝
800 գ ալյուր,
400 գ շաքարի փոշի,
400 գ հալած յուղ։
Խմորը գրտնակելու համար 100 գ ալյուր։ Խմորը շերտավորելու համար 200 գ հալած յուղ։
Երեսը քսելու համար՝ 4 ձվի դեղնուց։
Պատրաստման եղանակը
Խմոր պատրաստել անթթխմոր եղանակով, ծածկել սրբիչով և դնել 30-35 րոպե տաք տեղ։
Խորիզը պատրաստել «Կիրովականի գաթայի» ձևով։
Պատրաստի խմորը գցել ալյուր ցանած սեղանին, բաժանել մասերի (500 կամ 1000 գ), գնդել և յուրաքանչյուր գունդը առանձին գրտնակել։
Հետո օխլավել 1,5-2 մմ հաստության շերտերի և վրան յուղ քսել։
Այնուհետև խմորի շերտը երկտակել, նորից գրտնակել և յուղ քսել։
Այդ գործողությունը կրկնել 4-5 անգամ։
Շերտավոր դրոժային խմորը փաթաթել գլանաձև և բաժանել 200 գրամանոց կտորների։
Խմորի յուրաքանչյուր գունդը գրտնակել և դարձնել կլոր բլիթ։ Բլիթի կենտրոնում գնել խորիզը (մոտավորապես 170 գ ծայրերը միացնել, նորից կլոր ձև տալ և նախշել, հաստությունը պետք է լինի 1,5-2 սմ:
Գաթան դնել յուղ քսած թիթեղաթերթի վրա, կարը դեպի ցած, վրան քսել ձվի դեղնուց և մի քանի տեղ պատառաքաղով ծակել։
Գաթան թխել վառարանի տաք ջեռոցում 30-35 րոպե։