Aysor.am-ը գրում է.

Պետական լիազոր մարմինների կողմից սիստեմատիկ կերպով անօրինականություններ են կատարվում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Եթե այս բարձրաձայնումից հետո բարձրագույն իշխանությունն անօրինականությունների հետ կապված գնահատական չտա, ապա հետևությունս լինելու է այն, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է իրականացվում», - ասաց պաշտպանը։

Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ, երբ դիմել էին Մարդու իրավունքնների եվրոպական դատարան, որպեսզի անհապաղ քայլեր ձեռնարկեն, և Գրիգորյանը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, ՀՀ կառավարությունը միանգամից արձագանքել էր, տեղափոխությունը՝ կատարվել։

«Բայց չգիտես՝ ինչու, բուժումն իրականացվեց 2-3 ամիս և օրեր առաջ քրեակատարողական հիմնարկի բուժծառայության վարչության մակարդակով գրություն ուղարկվեց «Նաիրի» բժշկական կենտրոն։ Տեղեկացրեցին, որ Դատապարտյալների հիվանդանոցն ունի բոլոր միջոցները, որպեսզի բուժում իրականացվի։ Այսինքն՝ թքած ունենալով կառավարության գրավոր դիրքորոշման վրա՝ Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին Կենտրոն ՔԿՀ, այնուհետ՝ Դատապարտյալների հիվանդանոց, այնտեղից էլ՝ կոմայի մեջ տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց», - հիշեցրեց Լևոն Բաղդասարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել