Բրյուս Լին ծնվել է 1940 թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկո քաղաքում: Նա չինական ծագում ունեցող մարտարվեստների հանրահայտ վարպետ էր, դերասան, ռեժիսոր, փիլիսոփա և գրող: Նա ողջ աշխարհում հայտնի դարձավ որպես մի մարդ, ով վերականգնեց չինական ավանդական մարտարվեստների նկատմամբ հետաքրքրությունը: Բրյուս Լին իր կյանքը նվիրեց կարգապահությանը, կատարելության ու ճշմարտության փնտրտուքներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա ուշագրավ մտքերի ընտրանին:

1. Գրողի ծոցը հանգամանքները: Ես հնարավորություններ եմ ստեղծում:

2. Նպատակին հասնելը պարտադիր չէ: Երբեմն այն պարզապես առաջ շարժվելու ուղղություն է:

3. Լավ մարտիկը նա չէ, ով լարված է, այլ նա է, ով պատրաստ է: Նա չի մտածում ու չի երազում, նա պատրաստ է ամեն ինչի, ինչ կարող է պատահել:

4. Իմաստունն ունակ է հիմար հարցից ավելի շատ բան քաղելու, քան հիմարը` իմաստուն պատասխանից:

5. Ինչի մասին մտածում ես, այն էլ դառնում ես:

6. Դատելու փոխարեն ես սովորում եմ հասկանալ: Ես չեմ կարող կուրորեն հետևել ամբոխին ու ընդունել նրանց մոտեցումը:

7. Եթե սիրում ես կյանքը, ժամանակ մի կորցրու: Ժամանակն այն է, ինչից կյանքն է բաղկացած:

8. Մարտում միշտ հաղթում է հանկարծակիությունը: Անգիրը միշտ պարտվում է:

9. Սխալներդ միշտ էլ կարող ես ներել, եթե միայն դրանք ընդունելու քաջություն ունենաս:

10. Եթե ես ձեզ ասեմ, որ ես գերազանց տղա եմ, դուք կմտածեք, որ ես գլուխ եմ գովում: Եթե ասեմ, որ ոչինչ չարժեմ, դուք կիմանաք, որ ես խաբում եմ:

11. Եթե չես ուզում վաղը սայթաքել, ճշմարտությունն այսօր ասա:

12. Շարժվիր ջրի պես: Անշարժացիր, ինչպես հայելին: Պատասխանիր արձագանքի նման:

13. «Այստեղ» և «հիմա»-ից բացի՝ ոչինչ գոյություն չունի:

14. Փափկությունը չի կարելի կոտրել:

15. Պարտությունը պարտություն չէ, եթե միայն ձեր գիտակցության մեջ չընդունեք:

16. Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս:

17. Երջանիկը նա չէ, ով ամեն լավ բան ունի, այլ նա է, ով լավագույնն է քաղում նրանից, ինչ ունի:

18. Բոլոր մեծագույն ուսուցիչներին հավաքեք մի սենյակում, և նրանք ամեն ինչում միմանց հետ համաձայն կլինեն: Միասին հավաքեք նրանց աշակերտներին, և նրանք ամեն հարցի շուրջ կվիճեն միմյանց հետ:

19. Անմահության բանալին ամենից առաջ հիշելու արժանի կյանք ապրելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել