Aysor.am-ը գրում է.

Շփման գծում հակառակորդի ակտիվության արդյունքում արտառոց զարգացումներ սպասելու հիմքեր չկան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ երեկ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել շփման գծի երկայնքով հակառակորդի ակտիվ տեղաշարժերի մասին՝ տեղեկացնելով, որ առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել