«Տեղեկություն ունեինք, որ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը փակվում է: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնեցին, որ նման բան չկա: Ոչ էլ դիվանագիտական դպրո­ցի ղեկավար Վահե Գաբրիելյանն է հեռանում: ԱԳՆ տրամադրած տե­ղեկատվության համաձայն՝ մինչ այժմ Դիվանագիտական դպրոցն իրականացրել է «Միջազգային հա­րաբերություններ և դիվանագի­տություն» տասնամսյա ծրագրով դիվանագիտական կադրերի պատրաստման 8 դասընթաց, ինչպես նաև «Հյուպատոսա­կան գործունեություն» մեկամսյա ծրագրով՝ 8, դիվանագետների և պետական գերատեսչությունների՝ արտաքին կապերի համար պա­տասխանատու աշխատակիցնե­րի վերապատրաստման՝ 6, լրագ­րողների վերապատրաստման 3 դասընթաց: 

Նախորդ տարիներին «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրով դպրոցն ունեցել է 208 շրջա­նավարտ, «Հյուպատոսական գործունեություն» ծրագրի՝ 110 մասնակից, դիվանագետների և պետական գերատեսչություննե­րի աշխատակիցների վերա­պատրաստման ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է 108 անձ, լրագրողների վերապատրաստմանը մասնակցել են շուրջ 40 լրագրողներ: 

Ինչպես հայտնի է՝ Դիվանագիտա­կան դպրոցի հիմնական առաքե­լությունը դիվանագետների վերա­պատրաստումն է, ապա՝ դիվանագի­տական կադրերի պատրաստումը: Հայտնում են նաև, որ «Միջազգա­յին հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրով ունկնդիրնե­րի ընդունելությունը կախված է ԱԳՆ հայտից, և այն այս տարի չի իրականացվել: 

Ներկայումս իրակա­նացվում են հաջորդ ծրագրի նախա­պատրաստական աշխատանքնե­րը: Ծրագրի ընդունելության և պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ: Արտգործնախարարությունից գնահատելով դպրոցի այս ծրագիրը՝ նշում են, որ այն չի զիջում արտերկրի դիվանագի­տական կրթության լավագույն հաստատությունների ծրագրերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել