«Eadaily.com ռուսական պարբերականը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցին, Պուտինի հետ հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված, կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված անձ` «Բիզնես-Արմենիա» ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը (ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին):

Փորձեցինք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել` ինչի մասին է խոսքը: «Դավիթ Փափազյանը մեզ հետ եկել էր Սանկտ Պետերբուրգ, ուր տնտեսական ֆորումի շրջանակում պայմանագիր էր ստորագրել ռուսաստանյան իր կոլեգայի` «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրևի հետ, այնուհետ և նույն օրը վերադարձել է Հայաստան»: Բոլոր դեպքերում, նա Պուտինի հետ հանդիպմանը ներկա էր: «Այո, ինքը` հայկական պատվիրակության կազմում, Կիրիլ Դմիտրևը` ռուսական պատվիրակության կազմում, մասնակցում էին այդ հանդիպմանը»»,- ասաց խոսնակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել