«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում: Մեր հարցին ի պատասխան՝ մարզպետը նշեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոմանք, որպեսզի հայտնի դառնան, անընդհատ իրենց անունը շոշափվի, նման հայցեր կամ դիմումներ են գրում: Իրականում ամեն ինչ շատ պարզ է. ՀՀ-ում կա քաղաքական որոշմամբ ստեղծված Արծվաշեն համայնք: Բոլորս գիտենք, որ այն մեր համայնքն էր, և մենք կորցրել ենք Արցախյան պատերազմի ժամանակահատվածում, և քաղաքական որոշմամբ ստեղծվել է Արծվաշեն համայնք, որը Գեղարքունիքի մարզի համայնքներից է համարվում, և ունենք համայնքի ղեկավար, քարտուղար: Եվ հայցում նշվում է, որ պարտավորեցնեն ինձ, որ ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ անցկացվի: Նախ, երբեք չի եղել նման բան, որովհետև Արծվաշեն համայնքի դիմաց գրված է՝ բնակչություն՝ 0: Այսինքն՝ ովքե՞ր պետք է ընտրեն համայնքի ղեկավարին: Դրա համար եմ ասում՝ ոմանք շոու են անում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել