Tert.am-ը գրում է.

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ուժի մեջ են մտել զբոսաշրջիկների վարքագծի վերաբերյալ նոր օրենքները, գրում է The Independent պարբերականը:
Այսուհետ քաղաքում տղամարդկանց կարգելվի գոտկատեղից վերև մերկ շրջել փողոցներում, Տրևիի շատրվանի մոտ կարգելվի աղտոտող ուտելիք ուտելը: Այս օրենքը կգործի մի քանի այլ տեսարժան վայրերում:
Խմելու ջրով շատրվաններից ջուր խմել հնարավոր կլինի միայն շշերով՝ առանց շրթունքներով ջրաշիթին կպչելու: Կարգելվի նաև «սիրային կողպեքներ» կախելը, լուսանկարների դիմաց գումար վերցնելը, Վատիկանի թանգարանում և Կոլիզեումում առանց հերթի ներս մտնելու համար տոմսերի գովազդը, իսկ Իսպանիայի հրապարակի աստիճանաշարի վրա կարգելվի անվավոր ճամպրուկով կամ օրորոցով տեղաշարժվելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել