Ալաբամա նահանգում պեդոֆիլ-բանտարկյալների համար, որոնք ցանկանում են պայմանականորեն ժամկետից շուտ ազատվել, քիմիական ամորձատում է մտցվել, հաղորդում է CBS News-ը, հունիսի 11-ին:

Օրենքի համաձայն՝ 13 տարեկանից ցածր երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառած տղամարդիկ ստիպված կլինեն պայմանական ազատ արձակումից առաջ մեկ ամսվա ընթացքում քիմիական բուժման կուրս անցնել, ընդ որում՝ նրանք պետք է վճարեն իրենց բուժման ծախսերը:

Քիմիական ամորձատումը տեստոստերոնի արտադրությունն արգելափակող դեղամիջոցի ներարկում է:

Օրենքի հակառակորդներն այն դաժան են համարել, սակայն Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին հայտարարել է, որ երեխաներին բռնաբարելն անհամեմատ ավելի անմարդկային է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել