Նայելով սերմերից մաքրած պղպեղին՝ կարելի է կարծել, որ այն ստեղծված է լցոնելու համար: Լցոնած պղպեղով տարբեր ուտեստներ կան։ Ներկայացնում ենք նրանցից մեկը, որ կոչվում է լցոնած պղպեղ՝ սպագետիով և խոզապուխտով:

Բաղադրությունը

6 բուլղարական պղպեղ
200 գ սպագետի
2 ճաշի գդալ զեյթունի յուղ
100 գ խոզապուխտ
2 կարմիր սոխ
2 ճաշի գդալ պահածոյացված ոլոռ
2 ճաշի գդալ կարմիր գինու քացախ
օրեգանո, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սպագետին կտրատել և պատրաստ պահել: Խոզապուխտը բարակ կտրատել և տեղադրել տաքացված թավայի մեջ: Անմիջապես վրան լցնել ոլոռը, մանրեցված սոխը և տապակել, մինչև սոխը պատրաստ լինի: Ավելացնել քացախը. մեկ րոպե թողնել, այնուհետև լցնել սպագետին:

Պղպեղը մաքրել, ներսից աղ և պղպեղ անել, լցնել միջուկը: Խոր տարայի մեջ դասավորել լցոնած պղպեղները, 30-40 րոպե դնել 175 աստիճան տաքացված ջեռոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել