Operativ.am-ը գրում է.

ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստը տեղի է ունենալու ս.թ. հունիսի 13-ին: Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին գլխավորելու է ԵՄ պատվիրակությունը՝ համանախագահելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Գործընկերության խորհրդի նիստի ընթացքում քննարկվելու են ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, գործընկերության գերակայությունները, ինչպես նաեւ տնտեսական, առեւտրի եւ ոլորտային համագործակցության, վիզայի ազատականացման երկխոսության հեռանկարներին առնչվող հարցեր: Բարձր ներկայացուցիչ Մոգերինին եւ Արտաքին գործերի նախարար Մնացականյանը քննարկելու են նաեւ կարեւոր քաղաքական հարցեր, որոնք ներառելու են քաղաքական երկխոսությունը եւ բարեփոխումները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները եւ այլ: Հնարավոր է քննարկվեն նաեւ ԼՂ համարտությանը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել