Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ադրբեջանական Գաբալայում երկկողմ բանակցություններ Է վարել ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ եւ ստորագրել 2019 թվականին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության պլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: 
«Հանդիպմանը Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները ռազմական ոլորտում եւ հույս հայտնել, որ համագործակցությունն Էլ ավելի կխորանա ապագայում: «…» Լեւան Իզորիան եւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ստորագրել են 2019 թվականին Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանը»,-ասված Է հաղորդագրության մեջ: 
Իզորիան Գաբալա Է ժամանել՝ մասնակցելու Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը: Նաեւ պլանավորված Է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: 
Թբիլիսիի, Բաքվի եւ Անկարայի միջեւ եռակողմ բանակցությունները վարվում են 2012 թվականից: Ներկայիս հանդիպումը թվով յոթերորդն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել