Ոստիկանները կասեցրել են Մոլդովայի նոր ՆԳՆ նախարարի և ոստիկանության ներկայիս ղեկավարի միջև բախումը: Միջադեպը տեղի է ունեցել Քիշնևում, հետաքննությունների ազգային տեսչության գրասենյակի մոտ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ այս գերատեսչության մի քանի աշխատակիցներ աջակցել են Մոլդովայի նոր կառավարությանը: Նրանք անմիջապես ազատվել են աշխատանքից, շենքը շրջապատվել է դիմակավոր ոստիկանների կողմից, իսկ աշխատակիցների աշխատասենյակներում, որոնք անցել են նոր կառավարության կողմը, խուզարկություն է սկսվել:

Նոր կառավարության որոշմամբ պաշտոնանկ արված ոստիկանության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Պինզարը, գրասենյակից դուրս գալով լրագրողներին հաղորդել է, որ «շենքում կարևորագույն փաստաթղթեր և տեղեկություններ են պահպվում աղմկոտ քրեական գործերի վկաների վերաբերյալ, ուստի ոստիկանությունը ժամանել է տեղեկատվության արտահոսքի կանխարգելման համար»:

ՆԳՆ նոր նախարար, «Արժանապատվության և ճշմարտության հարթակ» կուսակցության նախագահ Անդրեյ Նեստասեն նույնպես ժամանել է կոնֆլիկտի վայր և փորձել է մուտք գործել այն շենքը, որտեղ գտնվել են պաշտոնից հեռացված ոստիկանները: Սակայն նրան թույլ չեն տվել դա անել:

Նեստասեն կոնֆլիկտի մեջ է մտել Փինզարի հետ, որը նրան շենքի դռնից դուրս է հրել: Նրանք սկսել են քաշքշել միմյանց, իսկ դիմակավորված ոստիկանները կանգնել են նրանց միջև, խոչընդոտելով կոնֆլիկտի հետագա սրմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել