Tert.am-ը գրում է.

Տրանսպորտային համակարգի խնդիրները գույքագրված են, սակայն ոչ միայն խնդիրներն են առանձնացվել, այլ լուծման տեսլականներն արդեն կան: «Երևանի հանրային տրանսպորտի հիմնահարցը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը:

«Փոխվելու է ամբողջ շարժակազմը, երեք չափսի ավտոբուսներից բաղկացած նոր ցանց է լինելու։ Ծրագիրը պետք է իրականացվի երկու տարվա ընթացքում։ Այս լուծման ընթացքում կարևորում ենք, որ վարորդները ստանան ֆիքսված աշխատավարձ»,- շեշտեց նա:

Քննարկմանը ներկա Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նկատեց՝ ութ ամիս ժամանակ են կորցրել, քանի որ նոր իշխանությունները չհավատացին ծրագրին՝ կարծելով, որ կազմակերպությունը, որի հետ բանակցություններ տարվել էր խնդրի լուծման համար, փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ։

«Այս հարցի քննարկման վերջին նիստը եղել է երկու ամիս առաջ և կրկին խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր չեն արվել»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ նկատեց՝ ոչ միայն Երևանն է պետք առանձնացնել, այլ նաև համայնքները։

«Տրանսպորտային խնդիր կա մեր երկրի ամբողջ տարածքում։ Գծատերերը հրաժարվում են աշխատանքից, ինչը հասկանալի է, սակայն սա կոլապսի է բերելու»,- ասաց Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել