Դատենք հերոսներին, փակենք եկեղեցին, կործանենք բոլոր ազգային արժեքները, 3 տարեկան երեխեքին սովորեցնենք սեռական կյանքի մանրամասները, վարկաբեկենք դարերի մեջ առաջին փայլուն հաղթանակը, ապրիլյան հաղթանակը ներկայացնենք որպես պարտություն, այլախոհությունը փռենք ասֆալտին, սև գույնին տանք նոր երանգ, ժողովրդին կիսենք և համբերատար սպասենք, թե երբ են մեր երեխաները մեծանալու և թքելու մեր երեսին այս ամենին մասնակից լինելու համար։ Շատ գերտերություններ են բնաջնջվել հենց այսպես։ Հիշում եմ մեկ տարի առաջ հնչած վանկարկումները՝ «մենք ենք տերը մեր երկրի»։

Այո՛, մենք ենք, բայց ինչի տերն ենք՝ արդեն պարզ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել