Լավ է, որ մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթեցին Հունաստանի հավաքականին ու տեսական հնարավորություն ստացան դուրս գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, բայց վատ է, որ գնդակը դարպասապահի ձեռքերին դիպչելուց հետո գոլ ենք «ուտում»։

Դե իսկ «կերած» երկրորդ գոլի ժամանակ մեր պաշտպանական գծի ֆուտբոլիստները վերածվել էին տախտակե արձանիկների, ինչպիսին որ օգտագործվում է մարզումների ժամանակ դիմադրության իմիտացիա ապահովելու համար։

Ամեն դեպքում շնորհավորենք մերոնց ու սպասենք նոր հաղթանակների։

Հ.Գ. Եթե Կամո Հովհաննիսյանը տակտիկապես գրագետ ու սառնասիրտ խաղա, ինչպես նաև մտածի այնպես, ինչպես վազում է, կարծում՝ եմ բոլոր տվյալներն ունի եվրոպական մակարդակի ակումբներում խաղալու։ Համենայն դեպս, երեկ նա պաշտպանության եզրում լավ էր նայվում (չհաշված մեկ-երկու «լյափսուսը»), նաև նրա գոլային փոխանցումն էր լավը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել