Հանդիպումն ավարտվեց: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակ տոնեց 3:2 հաշվով և վաստակեց 6 միավոր: 

86.20

Հանդիպման ավարտից 3 րոպե առաջ դաշտի տերերը կրկին կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Արագ անցումով գնդակն Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասն ուղարկեց Կոնստանտինոս Ֆորտունիսը:  

73.13 

74-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը հաշիվը դարձրեց 1:3: Փոխանցում ստանալով Հենրիխ Մխիթարյանից` Բարսեղյանը հարվածեց մրցակցի դարպասին, գնդակը դիպավ դարպասաձողին և հետ եկավ, սակայն Բարսեղյանը երկրորդ հարվածով կարողացավ գրավել դարպասը: 

53.33

54-րդ րոպեին Հունաստանի հավաքականին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Զեկան: 


32:21

33-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց հաշիվը:

23:01

Խաղի հաշիվն արդեն բացվել է: 8-րդ րոպեին Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը դարձավ գոլի հեղինակ:

22:45

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 11-ին, «Եվրո-2020»-ի ընտրական փուլում մրցում է Հունաստանի ընտրանու հետ:

Հանդիպումն Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում է և մեկնարկել է ժամը 22։45-ին: 

Արմեն Գյուլբուդաղյանցն ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը․

16․ Արամ Հայրապետյան, 3․ Վարազդատ Հարոյան, 5․ Արտակ Գրիգորյան, 6․ Կառլեն Մկրտչյան, 10․ Գևորգ Ղազարյան, 11․ Տիգրան Բարսեղյան, 13․ Կամո Հովհաննիսյան, 18․ Հենրիխ Մխիթարյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան, 22․ Հայկ Իշխանյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել