Քաղաքականությունը ենթադրում է գործողություն։ Քաղաքական լուրջ գործիչներն իրավունք չունեն որևէ ակնկալիք ունենալու որևէ ազգից և չիրականանալու դեպքում հիասթափվել անձնապես՝ ազգին ներքաշելով վտանգավոր խաղերի մեջ։ Հենց նման գործիչներն են հեշտությամբ տուրք տալիս հասարակության որոշ մասի անհիմն պահանջներին, քանզի իրենք էլ իշխանության են եկել դեմագոգիայի միջոցով՝ խաբելով ժողովրդին, ներկայացնելով ոչ թե ճշմարտությունը, այլ այն, ինչ ցանկանում է լսել հասարակությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել